Հայ մարդուն պետք է բացահայտենք այս չարիքի իշխանության իրական դեմքը․ Իշխան Սաղաթելյան

Հայ մարդուն պետք է բացահայտենք այս չարիքի իշխանության իրական դեմքը․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի անդամների և Մասիս քաղաքի բնակիչների հանդիպմանը ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը նշել է․ «Յուրաքանչյուր հայ մարդու, ՀՀ  քաղաքացու պետք է բացատրենք այն բոլոր վտանգները, որ գոյություն ունեն, բացատրենք և բացահայտենք այս չարիքի իշխանության իրական դեմքը:

Դժբախտաբար դեռ մենք ունենք հայրենակիցներ, ունենք ՀՀ  քաղաքացիներ, ում սրանք կարողանում են խաբել և մոլորեցնել, ում սրանք կարողանում են դեռ իրենց կործանման, ոչնչացման, քանդման, զիջման օրակարգը ներկայացնել խաղաղության կամ բարեկեցության օրակարգ:

Հետևաբար մենք միասին այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք, և ես կուզեմ յուրաքանչյուրն իր բակում, իր հարևանի հետ, իր դասընկերոջ հետ այս աշխատանքն անի․ անենք համբերատարությամբ և բացատրենք այն իրավիճակը, որ մեզ սպասվում է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում