Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ պահանջները․ Reuters

Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ պահանջները․ Reuters

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Պակիստանի պաշտոնատար անձանց է փոխանցել Թեհրանի պահանջները բանակցությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրին։

Իսլամաբադ կատարած իր այցի ընթացքում Արաղչին նաև վերապահումներ է փոխանցել ԱՄՆ պահանջների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարն այցով գտնվում է Պակիստանում։

Ավելի վաղ Թեհրանը հերքել էր այն տեղեկությունը, թե այցի նպատակը ԱՄՆ-ի հետ բանակցություններն են։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում