Մալիում իրավիճակը շարունակում է լարված մնալ

Մալիում իրավիճակը շարունակում է լարված մնալ

ՌԴ պաշտպանության նախարարության Աֆրիկյան կորպուսի պաշտոնական հայտարարություն է տարածել Մալիում իրավիճակի վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է․ «Ապրիլի 25-ին «Ազավադի ազատագրման ճակատ» և «Ալ-Քաիդա իսլամական Մաղրիբում» ահաբեկչական խմբավորումները (մոտ 10–12 հազար մարդ) փորձել են իրականացնել պետական հեղաշրջում Մալիում։

Փորձեր են կատարվել մայրաքաղաքում գրավել առանցքային օբյեկտները՝ առաջին հերթին նախագահական պալատը։ Բացի այդ, հարձակումներ են իրականացվել երկրի խոշոր քաղաքների վրա (Գաո, Կիդալ, Կատի և Սևարե)՝ քաղաքային վարչակազմերի շենքերը գրավելու նպատակով։ Ռուսաստանի ԶՈւ Աֆրիկյան կորպուսի զինծառայողներին հաջողվել է կանխել Մալիում «սիրիական սցենարի» զարգացումը։

Աֆրիկյան կորպուսը պահպանել է բոլոր կարևոր դիրքերն ու օդանավակայանները, ինչպես նաև Կատի քաղաքում գտնվող ազգային զինանոցը։

Ավելին, կորպուսի մարտիկների և սպաների հմուտ գործողությունների շնորհիվ կազմակերպվել է նաև նախագահական գվարդիայի և Մալիի ազգային զորքերի արդյունավետ պաշտպանությունը, ինչի արդյունքում թույլ չի տրվել նախագահական պալատի գրավումը։

Ներկայումս Մալիում իրավիճակը շարունակում է մնալ ծանր։ Ցավոք, Աֆրիկյան կորպուսի զինծառայողների շրջանում կան վիրավորներ։ Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն և իրականացվում է տարհանում։ Անձնակազմը պատրաստ է և շարունակում է կատարել առաջադրված խնդիրները»։

Ի դեպ՝ երկարատև բանակցությունների արդյունքում զինյալների հետ՝ ՌԴ պաշտպանության նախարարության Աֆրիկյան կորպուսի ուժերը ստացել են Մալիի Կիդալ քաղաքում գտնվող խոշոր ռազմական բազայի տարածքից անվտանգ դուրս գալու իրավունք։

Նշենք, որ ռազմաբազան նախօրեին շրջափակվել էր JNIM ահաբեկչական խմբավորման կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում