ԵՄ-ն սանկցիանե՞ր Իսրայելի դեմ՝ ՌԴ հետ կապերի պատճառով. սկանդալային քննարկում Բրյուսելում

ԵՄ-ն սանկցիանե՞ր Իսրայելի դեմ՝ ՌԴ հետ կապերի պատճառով. սկանդալային քննարկում Բրյուսելում

Եվրամիությունը քննարկում է հնարավոր պատժամիջոցներ Իսրայելի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի օկուպացված տարածքներից ռուսական ցորենի ներմուծման հետ, հայտնում են միջազգային մամուլի աղբյուրները։

Ըստ այդ տեղեկությունների՝ հարցը գտնվում է նախնական քննարկումների փուլում, և խոսքը վերաբերում է այն պնդումներին, որ նման ներմուծումները կարող են շրջանցել գործող սահմանափակումները Ռուսաստանի նկատմամբ։

Նշվում է, որ ԵՄ-ում դիտարկվում են տարբեր տարբերակներ՝ իրավիճակին արձագանքելու համար, սակայն վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում