ՆԱՏՕ-ն «թույլ օղակների» ճգնաժամում․ Politico
Կարդացեք նաև
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը բացահայտել է ՆԱՏՕ-ի մի շարք կառուցվածքային թույլ կողմեր, որոնք կարող է փորձել օգտագործել Ռուսաստանը, գրում է Politico-ն։ Ըստ հրապարակման՝ մինչ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները ներգրավված են Մերձավոր Արևելքի ճգնաժամում, Եվրոպայում աճում են մտահոգությունները՝ արդյոք դաշինքը պատրաստ է հնարավոր լայնածավալ հակամարտության Ռուսաստանի հետ։
Հոդվածում նշվում են մի քանի հիմնական խնդիրներ։ Առաջինը զինամթերքի և հրթիռների պակասն է․ ԱՄՆ-ն արդեն զգալիորեն սպառել է Patriot համակարգերի պաշարները, իսկ Ֆրանսիայում զգուշացնում են Aster և Mica հրթիռների դեֆիցիտի մասին։ Փորձագետների կարծիքով՝ մեծ պատերազմի դեպքում պաշարները կարող են սպառվել շաբաթների ընթացքում։
Երկրորդը օդային գերակայության երաշխավորվածության բացակայությունն է․ նշվում է, որ Իրանը կարողացել է հարվածներ հասցնել նույնիսկ ամերիկյան ավիացիայի ճնշման պայմաններում, ինչը ստիպում է ՆԱՏՕ-ին ավելի մեծ ուշադրություն դարձնել հեռահար սպառազինություններին։
Որպես երրորդ խնդիր նշվում է ռազմածովային ուժերի պատրաստվածությունը․ օրինակ բրիտանական HMS Dragon էսմինեցը տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձվել է նավահանգիստ՝ առաջադրանքից առաջ։
Չորրորդը դաշինքի ներսում տարաձայնություններն են․ Եվրոպայում մտահոգված են, որ ԱՄՆ-ը կարող է չցանկանալ լիարժեք ներգրավվել Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության մեջ։
Վերջապես, որպես կարևոր գործոն ընդգծվում է Ուկրաինայի դերը․ Politico-ի աղբյուրների գնահատմամբ՝ Ուկրաինայի փորձը և ռազմական արտադրությունը արդեն դարձել են եվրոպական անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչ։
Հոդվածի եզրակացությամբ՝ ՆԱՏՕ-ի համար ժամանակը սխալների շտկման համար գնալով նվազում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում