Գազայի համար նոր քարտեզ․ արաբական աշխարհը պատրաստում է ՀԱՄԱՍ-ի զինաթափման ծրագիր
Կարդացեք նաև
Արաբական մի շարք երկրներ, տարածաշրջանային միջնորդների հետ միասին, մշակում են ծրագիր, որը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի աստիճանական զինաթափում և Գազայի հատվածում կառավարման նոր մոդելի ներդրում։
Ինչպես հայտնում է Asharq Al-Awsat-ը, նախաձեռնությունը ներառում է 12 կետ, որոնք մշակվել են այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» և տարածաշրջանային միջնորդների կողմից։ Ծրագրի կենտրոնական դրույթներից է միջազգային վերիֆիկացիոն հանձնաժողովի ստեղծումը և ՀԱՄԱՍ-ի լիակատար հեռացումը կառավարման համակարգից։
Ըստ առաջարկի՝ Գազայի հատվածը պետք է կառավարվի «մեկ իշխանություն, մեկ օրենք, մեկ զենք» սկզբունքով, իսկ ազգային հանձնաժողովը կունենա բացառիկ լիազորություն՝ զենքի լիցենզավորման և վերահսկման ոլորտում։
Ծրագրով նախատեսվում է նաև, որ զինաթափումը կիրականացվի փուլերով և միջազգային վերահսկողության ներքո։ Վերականգնողական նյութերի ներմուծումը թույլ կտրվի միայն այն տարածքներում, որոնք ազատ կլինեն զինված խմբավորումներից։
Միաժամանակ նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերի դուրսբերումը Գազայից կիրականացվի փուլային ձևով և կախված կլինի զենքի հավաքագրման գործընթացի առաջընթացից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում