1.5 ժամ փակ գծով Պուտինն ու Թրամփը խոսել են կարևոր թեմաների շուրջ

1.5 ժամ փակ գծով Պուտինն ու Թրամփը խոսել են կարևոր թեմաների շուրջ

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը անցկացրել հեռախոսազրույցեն ունեցել, որը տևել է մեկուկես ժամ․ զրույցի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային միջազգային հարցեր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ըստ ներկայացված մանրամասների՝ Պուտինը հայտնել է, որ պատրաստ է Հաղթանակի օրվա կապակցությամբ հայտարարել ժամանակավոր հրադադար, և Թրամփը աջակցել է այդ նախաձեռնությանը։ Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր համաձայնությունը «մոտ է»։

Զրույցի ընթացքում Պուտինը նաև աջակցություն է հայտնել Թրամփին՝ վերջինիս դեմ իրականացված մահափորձի կապակցությամբ՝ կտրուկ դատապարտելով այն։

Կողմերը անդրադարձել են նաև Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։ Ռուսական կողմը վտանգավոր է գնահատել Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունը և ընդգծել, որ նման զարգացումները կարող են ծանր հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար։ Նշվել է, որ Մոսկվան շարունակելու է ակտիվ շփումները Իրանի, Պարսից ծոցի երկրների, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ։

Բացի այդ, Պուտինը դրական է գնահատել Իրանի ուղղությամբ հրադադարի ռեժիմը երկարաձգելու վերաբերյալ Թրամփի որոշումը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերություններին․ կողմերը քննարկել են տնտեսության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները՝ նշելով փոխշահավետ նախագծերի մեծ ներուժը։

Զրույցի ավարտին Պուտինը շնորհավորել է Մելանյա Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ՝ ընդգծելով նրա դերը ռուս և ուկրաինացի երեխաների ընտանիքների հետ վերամիավորման գործընթացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում