Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ
08/05/2026 21:26
Կարդացեք նաև
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի կողմից հարվածը Ռոստովի ավիացիոն կենտրոնին ահաբեկչական գործողություն էր։
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռոստով Դոնում օդային երթևեկության կազմակերպման կենտրոնի վրա իրականացված հարվածը կարող էր ազդել քաղաքացիական ավիաչվերթների անվտանգության վրա, սակայն ողբերգությունից հաջողվել է խուսափել։
Վլադիմիր Պուտինը նաև հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հիշատակել են՝ խորհրդային և ամերիկացի զինվորները միասին պայքարել են նացիզմի դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում