Իրանի գերագույն առաջնորդը պահանջել է կոշտ հակազդեցություն երկրի թշնամիների դեմ

Իրանի գերագույն առաջնորդը պահանջել է կոշտ հակազդեցություն երկրի թշնամիների դեմ

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդիպում է ունեցել «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահիի հետ և բանակին նոր ցուցումներ տվել հակառակորդներին զսպելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է SNN-ը։

Տեղեկությունների համաձայն՝ Խամենեիի հրահանգները ներառում էին Իրանի «թշնամիների դեմ վճռական դիմակայության» գործողություններ։

Աբդոլլահին, իր հերթին, վստահեցրել է, որ զինված ուժերը լիովին հավատարիմ են Իրանի գերագույն առաջնորդին և պատրաստ են պաշտպանել երկրի ինքնիշխանությունն ու ազգային շահերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում