22.1 C
Yerevan

Կարեն Ճշմարիտյանը կարևորում է Կանադայի փորձով Հայաստանում նորարարության համակարգի ներդրման հարցը

Նմանատիպ

Բիշքեկում կալանավորվել են պետական հեղաշրջում նախապատրաստելու գործով կասկածվող անձնինք

Ղրղզստանի դատարանի որոշմամբ՝ «Ժողովրդական խորհուրդ» կուսակցության ղեկավարը և «Սահման»...

Ուկրաինան պատրաստ է եղել հաշտություն կնքել․ Պատրուշև

Ռուսաստանի  անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը լրագրողիների հետ զրույցում...

Իսրայելը չափազանց թույլ է Իրանի վրա հարձակվելու համար

Իսրայելական ​​լրատվամիջոցները քննադատել են երկրի քաղաքական և ռազմական ղեկավարներին՝...

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին: Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, կարևորելով հայ-կանադական առկա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը` Էկոնոմիկայի նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի նպաստել այդ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, մասնավորապես, երկու երկրների միջև օդային հաղորդակցության, գյուղատնտեսության, մետաղական հանքաքարի արդյունահանման, ներդրումների ոլորտում: Կարեն Ճշմարիտյանը հատկապես կարևորել է Կանադայի փորձով Հայաստանում նորարարության համակարգի ներդրման հարցը:

Դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, նշել է, որ հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերություններն ավելի ամրապնդելու նպատակով 2015 թվականին նախատեսվում է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ Հայաստան և Կանադա` առևտրաշրջանառության, ներդրումների, գյուղատնտեսության, նորարարության ոլորտներում փորձի փոխանակման նպատակով:

Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն են հայտնել աշխատանքային խմբերի մակարդակով քննարկել և պաշտոնական ձևակերպումներ տալ երկկողմ պայմանավորվածությունների վերաբերյալ:

spot_imgspot_img