Իրանի հետ պատերազմը Թրամփին բարդ իրավիճակում է դրել Չինաստանի դիմաց․ Politico

Իրանի հետ պատերազմը Թրամփին բարդ իրավիճակում է դրել Չինաստանի դիմաց․ Politico

Politico-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Չինաստանը Իրանի շուրջ զարգացող հակամարտությունը դիտարկում է որպես «անվճար ուսումնա-մարտավարական հարթակ», որտեղ հնարավոր է ուսումնասիրել ամերիկյան ռազմավարության խոցելի կողմերը և պատրաստվել ԱՄՆ-ի հետ հնարավոր դիմակայությանը։

Ըստ հրապարակման՝ Պեկինը մանրամասն վերլուծում է ամերիկյան գործողությունների բոլոր բաղադրիչները՝ հրթիռային հարվածների ինտենսիվությունը, լոգիստիկ համակարգերը, հետախուզության աշխատանքը և զինամթերքի ծախսը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, թե որքան արագ են ԱՄՆ-ը սպառում թանկարժեք Tomahawk և Patriot հրթիռները։

Միաժամանակ, Պենտագանում մտահոգություն կա, որ զինանոցների հնարավոր սպառումը կարող է թուլացնել Վաշինգտոնի կարողությունը՝ պաշտպանելու Թայվանը հնարավոր ճգնաժամի դեպքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում