Էրդողանը նորից կոչ է արել փոխել երկրի սահմանադրությունը
11/05/2026 17:56
Կարդացեք նաև
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին շեշտել է հանրապետության համար նոր սահմանադրություն մշակելու և ընդունելու անհրաժեշտությունը։
«Մենք հնարավորություն ունենք մեր ժողովրդավարությունը կառուցելու ներքևից վերև՝ նոր, համապարփակ, լիբերալ և քաղաքացիական սահմանադրությամբ», – հայտարարել է Թուրքիայի ղեկավար։
Էրդողանի խոսքով՝ նոր սահմանադրությունը պետք է հիմք հանդիսանա ավելի ամուր իրավական համակարգի համար և արտացոլի երկրի ժամանակակից քաղաքական և սոցիալական իրողությունները։
Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիային անհրաժեշտ է նոր սահմանադրություն՝ երկրի հետագա զարգացումը երաշխավորելու համար։ Նա նշել է, որ Թուրքիայի գործող սահմանադրությունն ընդունվել է 1982 թվականին և այլևս չի համապատասխանում ժամանակակից մարտահրավերներին՝ չնայած մի շարք փոփոխությունների։
Հետևեք մեզ նաև Telegram-ում