ԱՄՆ-ն ու Չինաստանը պայմանավորվել են՝ Հորմուզի նեղուցով անցման համար ոչ ոք վճար չպետք է գանձի
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգներն ու Չինաստանը համաձայնության են եկել, որ որևէ երկիր կամ կազմակերպություն իրավունք չունի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցման համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Գերատեսչության տվյալներով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել ապրիլի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոի և Չինաստանի արտգործնախարար Վան Իի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։
Պետդեպարտամենտը տեղեկությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ձինպինի՝ Պեկինում սպասվող գագաթնաժողովից առաջ, որտեղ նախատեսվում է քննարկել նաև իրանական հարցը։
«Նրանք համաձայնել են, որ որևէ երկիր կամ կազմակերպություն չի կարող վճար գանձել նման միջազգային ջրային ուղիներով, ինչպիսին Որմուզի նեղուցն է, անցնելու համար»,-հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմի Փիգոթը։
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը չի հերքել այս տեղեկությունը՝ միայն նշելով, որ նեղուցով անխափան անցման ապահովումը համապատասխանում է միջազգային հանրության ընդհանուր շահերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում