Խաչիկ Գալստյանին տնային կալանքի տակ պահելու որոշումը կապում եմ սպասվող ընտրությունների հետ. Արսեն Բաբայան
Կարդացեք նաև
«Խաչիկ Գալստյանին անգամ տնային կալանքի տակ պահելու հիմքերն ամբողջությամբ բացակայում են, եթե կային էլ, ապա դրանք 20 միլիոն դրամ գրավով հնարավոր էր զսպել»,- Հակակոռուպցիոն դատարանում «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործով նիստից առաջ լրագրողներին ասել է պաշտպան Արսեն Բաբայանը։
Նա ընդգծել է, որ շարունակում է տնային կալանքի, ազատությունցի զրկելու որոշումը կապել հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ։
«Մենք այս օրերին տեսնում ենք, որ իշխանությունը նպատակ ունի քաղաքական, հասարակական ակտիվ գործիչներին, ինչպես նաև ընդդիմադիր հայացքներ ունեցող ակտիվ քաղաքացիներին ճնշելու միջոցով զերծ պահել ընտրություններին մասնակցելուց։
Այդ մասնակցությունը կարող է դրսևորվել քարոզչությամբ, իրենց հեղինակության օգտագործմամբ։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որ այն անձինք, որոնց խոսքը լսելի է հանրության որոշակի զանգվածի մոտ, որոնց խոսքին կհետևի հանրության որոշակի հատված, նրանց վախեցնել, որպեսզի նրանք ընդդիմության օգտին չմասնակցեն ընտրական գործընթացներին»,- ասել է Ա. Բաբայանը։
Նա կարծիք է հայտնել, որ իշխանությունն ուզում է Խաչիկ Գալստյանն ու գործով անցնող Արամ Քոչարյանը մնան տնային կալանքի տակ, սակայն կորոշի դատարանը, իսկ թե որքանով օբյեկտիվ կլինի այդ որոշումն, արդեն պարզ կլինի այս կամ մյուս դատական նիստին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում