ԱՄՆ-ը Վենեսուելայից դուրս է բերել բարձր հարստացված ուրանը
Կարդացեք նաև
ԱՄՆ-ը հայտարարել է Վենեսուելայից բարձր հարստացված ուրանի դուրսբերման հատուկ գործողության ավարտի մասին։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Խոսքը վերաբերում է Վենեսուելայում փակված RV-1 հետազոտական ռեակտորում պահվող նյութին, որը տեղափոխվել է Հարավային Կարոլինայում գտնվող «Սավաննա Ռիվեր» հատուկ համալիր՝ հետագա ոչնչացման և վերամշակման նպատակով։
Պաշտոնական տվյալներով՝ գործողությունն իրականացվել է Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությամբ և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեխնիկական աջակցությամբ։
Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարարությանն առընթեր Միջուկային անվտանգության ազգային վարչությունը (NNSA) հայտնել էր, որ Վենեսուելայից դուրս է բերվել շուրջ 13,5 կիլոգրամ ուրան։
Վաշինգտոնում ընդգծում են, որ նման գործողությունները միտված են միջուկային նյութերի անվտանգ վերահսկմանն ու դրանց հնարավոր տարածման ռիսկերի նվազեցմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում