Մի քանի ռումբ, և ամեն ինչ կավարտվի․ Թրամփի կոշտ նախազգուշացումը Իրանին
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կրկին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե փորձ կատարվի այնտեղից դուրս բերել հարստացված ուրանը։
Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը շեշտել է, որ ԱՄՆ-ը մշտապես վերահսկում է Իրանի միջուկային ենթակառուցվածքները և չի բացառել ուժային սցենարի կիրառումը։
«Ես նրանց ասացի՝ եթե այնտեղ զորքեր ուղարկեն՝ փորձելով դա անել, կամ եթե տեսնենք, որ որևէ մեկը փորձում է դուրս բերել ուրանը, մենք պարզապես մի քանի ռումբ կգցենք այնտեղ, և ամեն ինչ կավարտվի»,-հայտարարել է նա։
Թրամփի խոսքով՝ ամերիկյան հատուկ ծառայությունները և ռազմական կառույցները 24-ժամյա ռեժիմով հետևում են Իրանի միջուկային օբյեկտներին։
Նրա հայտարարությունը հնչում է Մերձավոր Արևելքում լարվածության աճի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող միջազգային մտահոգությունների ֆոնին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում