Վաշինգտոնում Իսրայելի և Լիբանանի բանակցությունները գնահատվել են «արդյունավետ և դրական»․ Reuters
15/05/2026 11:03
Կարդացեք նաև
ԱՄՆ Պետդեպարտամենտը դրական է գնահատել Վաշինգտոնում ընթացող Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև բանակցությունները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ խաղաղ բանակցությունների երրորդ փուլի շրջանակում կայացած իսրայելական և լիբանանյան պատվիրակությունների առաջին հանդիպումը եղել է «արդյունավետ և դրական»։
Նա նաև հաստատել է, որ կողմերի միջև խորհրդակցությունները շարունակվելու են ուրբաթ օրը։
Բանակցությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվում, սակայն հանդիպումները դիտարկվում են որպես հերթական փորձ՝ նվազեցնելու լարվածությունը Իսրայելի և Լիբանանի սահմանային գոտում և առաջ շարժվելու դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում