ԲՐԻՔՍ-ի երկրները փոխել են վերաբերմունքը Իրանի նկատմամբ՝ «պատերազմում հաղթանակից» հետո․ Աբբաս Արաղչի
Կարդացեք նաև
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԲՐԻՔՍ-ի անդամ երկրները սկսել են նորովի գնահատել Իրանի դիրքը տարածաշրջանային զարգացումների ֆոնին՝ կապված վերջին հակամարտության արդյունքների հետ։
Նրա խոսքով՝ ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումների հիմնական թեման եղել է Իրանում ստեղծված իրավիճակը և, ինչպես նա է ձևակերպել, «Իսլամական Հանրապետության նկատմամբ իրականացված անօրինական ներխուժումը»։
«Բոլոր երկրները ցանկանում են հասկանալ, թե ինչպես Իրանին հաջողվեց պատերազմից դուրս գալ որպես հաղթող»,-Արաղչիի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Իրանի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ հակամարտության ավարտից հետո երկրի նկատմամբ միջազգային ընկալումը «կտրուկ փոխվել է»։
Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ դիվանագիտական հարթակներում Իրանի դիրքերի ամրապնդումը պայմանավորված է վերջին զարգացումներով և տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում