24News-ի YouTube -ի ճակատագիրն ու իշխանությունների հայտարարած հիբրիդային պատերազմը․ Նարեկ Գալստյան

24News-ի YouTube -ի ճակատագիրն ու իշխանությունների հայտարարած հիբրիդային պատերազմը․ Նարեկ Գալստյան

Մեր հասանելությունը 24News-ի յութուբյան ալիքին գրեթե կորել է։ Կա մի հնարավորություն, որն այս պահին բանակցությունների փուլում է, բայց վստահ չեմ, որ դրանով կունենանք դրական արդյունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է 24News-ի հիմնադիր – տնօրեն Նարեկ Գալստյանը։

«Ինձ զգուշացնում էին, որ ընտրական շրջանում, ամենայն հավանականությամբ, իշխանությունները փորձելու են առաջատար լրատվամիջոցների հասանելիությունը հնարավորինս սահմանափակել», – նշել է նա։

Գալստյանը վստահություն է հայտնել նաև, որ այս ամենն իրականացվել է Երևանից՝ պատվերով․ «Վստահ եմ, որ այս ամեն ինչը դեռ շարունակվելու է և վստահ եմ, որ այս ամենը կապ ունի ընտրությունների հետ», – ընդգծել է նա։

24News-ի տնօրենի խոսքով, այս բռնաճնշումները շարունակվելու են նաև այլ ձևերով և մեթոդներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում