17.1 C
Yerevan

Եռյակը հաջորդ հանրահավաքը կնվիրի մարդու իրավունքների խնդիրներին

Նմանատիպ

Սիոնիստական ռեժիմի տարածաշրջանային շարժերը չեն վրիպում Իրանի աչքից․Քանանի

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է,  որ Իրանի...

Թուրքիայում կստեղծվի Էրդողանի անվան թանգարան

Թուրքիայում ստեղծվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան...

Իրանը՝ սպառնալիք, Ադրբեջանը՝ «կայունության խարիսխ»․ Հերցոգի մտքերը Բաքվում

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգն իր Բաքու կատարած պատմական այցի...

Ոչ իշխանական եռյակը դեկտեմբերի 10-ին հանրահավաք-երթ կանցկացնի, որը նվիրված կլինի Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներին: Այս մասին Ազգային ժողովում եռյակի հերթական հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Եռյակի գլխավորությամբ, համաժողովր դական շարժումը դեկտեմբերի 10-ին` ժամը 13:00-ին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ, որտեղ կներկայացվի մարդու իրավունքների վիճակը Հայաստանում: Այդ օրը հզորագույն երթ ենք անցկացնելու Երևանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զուրաբյանը:

ՀԱԿ-ը 2011թվականից յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 10-ին Հայաստանում մարդու իրավունքներին նվիրված երթ անցկացրել է:

Նա նշեց նաև, որ եռյակը պլանավորում է արտահերթ նիստ անցկացնել հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու և ընտրողների ցուցակները հրապարակելու վերաբերյալ: «Խորհրդակցելու ենք խորհրդարանական խմբակցությունների, առաջին հերթին` Դաշնակցության հետ, որովհետև իրենք, ինչ-որ առումով, այդ կետի «սեփականատերն» են: Եթե իշխանությունները հայտարարում են 12 կետերի կատարման մասին, մենք ներկայացնում ենք այդ կետը»,- ասաց Զուրաբյանը` հավելելով, որ արտահերթ նիստի կոնկրետ օրը կհայտարարեն հաջորդ քառօրյայի ժամանակ:

spot_imgspot_img