Այդպես է բանակցել, որ այսօր էս օրին ենք. Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին

Այդպես է բանակցել, որ այսօր էս օրին ենք. Ծառուկյանը՝ Փաշինյանի մասին

«Ոնց որ երկու օր առաջ, ես թույլ չտվեցի իմ կլասը գցել, իմ բարձունքից իջնեմ։ Հիմնականում ինքը վիրավորում է, որովհետևս ասելու բան չունի, ծրագիր չունի, ութ տարի ժողովրդին խաբել է»,-Սյունիքում հանդիպումների ընթացքում պատասխանելով իր հասցեին այսօր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքներին, հայտարարութուններին՝ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Նրա խոսքով, եթե Փաշինյանը ծրագիր ունենար, ժողովրդին կներկայացներ իր ծրագիրը շատ հանգիստ։

«Ես էլ լինում եմ տարբեր տեղեր, ասենք թե ՔՊ-ական է մոտենում, ես ասել եմ, եթե քննադատում են տեղին, ես կընդունեմ, ոչ թե կգոռգոռամ, կներվայնանամ։ Շատ ճիշտ, տեղը տեղին բացատրել եմ, ասել եմ քույրիկ ջան, իրենք հասկացել են, ներողություն խնդրելով գնացել են»,-նշել է Ծառուկյանը։

Նրա խոսքով, Փաշինյանը ցանկանում է ընդդիմադիրներին ներքաշել այդ ամենի մեջ։

«Այդպես է բանակցել, որ այսօր էս օրին ենք, զոհերը տվել ենք, տարածքները կորցրել ենք, այսօր էլ կորցմելով գնում են, երեկ էլ հայտարարես, որ երեք շրջան դեռ պետք է հանձնի։ Դա խաղաղություն չի»,-ասաց ԲՀԿ առաջնորդը՝ ավելացնեով, որ ժողովրդի հետ պետք է այնպես անել, որ Փաշինյանը հունիսի 7-ից հետո գնա հանգստի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում