Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել արձագանքել Թրամփի սպառնալիքներին
Կարդացեք նաև
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել անտարբեր չմնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցվող սպառնալիքների նկատմամբ։ Այդ մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։ Հայտնում է ԻՌՆԱ-ն:
«Անվտանգության խորհուրդը չպետք է անտարբեր կամ լռակյաց մնա Իրանի հասցեին ԱՄՆ նախագահի հաճախակի և ամենօրյա սպառնալիքների պայմաններում», — ընդգծել է իրանցի դիվանագետը։
Խոսելով խաղաղ բնակչության պաշտպանության մասին՝ Իրավանին նշել է, որ դա ոչ միայն մարդասիրական, այլև միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և Ժնևյան կոնվենցիաների շրջանակում իրավաբանորեն պարտադիր պարտավորություն է։
Նրա խոսքով՝ այսօր խաղաղ բնակիչները հաճախ դառնում են կանխամտածված ռազմական հարվածների և հավաքական պատժի թիրախ, իսկ քաղաքացիական ենթակառուցվածքները՝ համակարգված ոչնչացման օբյեկտ։
Իրավանին հավելել է, որ այդ «ողբերգական իրականությունը» նկատվում է Գազայի գոտուց մինչև Լիբանան, ինչպես նաև, նրա խոսքով, վերջերս դրսևորվել է «Իրանի դեմ ագրեսիվ պատերազմի» ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում