ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նոր նախագիծ

ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նոր նախագիծ

ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նոր նախագիծ․ հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

ԱՄՆ-ն փաստաթուղթը փոխանցել է պակիստանցի միջնորդի միջոցով։ Իրանը վերանայում է տեքստը և դեռևս չի արձագանքել․ գրում է meduza.io-ն։

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Թեհրանին ուղղված հարվածները, եթե Իրանը չհամաձայնի խաղաղության համաձայնագրին՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ Վաշինգտոնը կարող է մի քանի օր սպասել՝ «ճիշտ պատասխաններ ստանալու համար»։

«Հավատացեք ինձ, եթե մենք չստանանք ճիշտ պատասխաններ, ամեն ինչ շատ արագ կպատահի», – նշել է Թրամփը։

Հարցին, թե որքա՞ն ժամանակ է նա պատրաստ սպասել, ԱՄՆ նախագահը հավելել է. «Դա կարող է լինել մի քանի օր, կամ դա կարող է տեղի ունենալ շատ արագ»։

Axios-ի աղբյուրները մեջբերել են Թրամփի խոսքերը, ըստ որոնց՝ միջնորդներն աշխատում են «մտադրությունների նամակի» վրա, որն ԱՄՆ-ն և Իրանը պետք է ստորագրեն՝ պատերազմը պաշտոնապես ավարտելու և 30-օրյա բանակցային շրջան սկսելու համար։

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, ինչպես նշում է Axios-ը, չափազանց կասկածամիտ է բանակցությունների նկատմամբ և ցանկանում է պատերազմի վերսկսում՝ Իրանի ռազմական կարողությունները թուլացնելու համար:

Հրատարակության աղբյուրներից մեկը նշում է, որ Թրամփի հետ զրույցից հետո Նեթանյահուի «մազերը բիզ-բիզ են կանգնել»: Թրամփն, իր հերթին, նշել է, որ Նեթանյահուն «կանի այն, ինչ Ամերիկայի նախագահը կցանկանա» Իրանի հարցում՝ հավելելով, որ նրանք լավ հարաբերություններ ունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում