ԲՀԿ-ն այս պահին ոչ միայն անցնում է խորհրդարան, այլև ամրապնդում ընդդիմադիր հնարավոր կոալիցիան խորհրդարանում. Արմեն Աշոտյան

ԲՀԿ-ն այս պահին ոչ միայն անցնում է խորհրդարան, այլև ամրապնդում ընդդիմադիր հնարավոր կոալիցիան խորհրդարանում. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է ինձ մեղադրել Անդրանիկ Թեւանյանի հայացքների եւ գործունեության համակիրն ու աջակիցը լինելու մեջ։

Դժվար է նաեւ գտնել նաեւ ինձանից բացի մեկ այլ գործիչ, ով հանրային դաշտում երկար եւ սուր հակադրության նախապատմություն ունի Թեւանյանի հետ։

Բայց …

Նիկոլի շուրթերով հնչեցված, ԱԱԾ-ի կողմից հաղորդագրության վերածված եւ զարգացումներ ստացած կոնկրետ հարձակումը զավեշտ է եւ բացահայտ քաղաքական հետապնդում։

Այո, Պլատոնն իմ ընկերը չէ, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։

Անգամ չեմ ցանկանում այս պահին հիշեցնել գործող վարչախմբի կարկառուն անդամների լրտեսության հետ կապված շատ ավելի հիմնավոր կասկածները։

Այս հարձակումը եւ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ նոր ճնշումները այլ բանի մասին են. ԲՀԿ-ն, որի առաջին տասնյակում են Անդրանիկ Թեւանյանը եւ Մարտուն Գրիգորյանը, այս պահին ոչ միայն անցնում է խորհրդարան, ոչ միայն տանում է հենց Նիկոլի ձայներից, այլեւ ամրապնդում է ընդդիմադիր հնարավոր կոալիցիան խորհրդարանում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում