ԱՄՆ-ի հետ բանակցությունները միտված են բացառապես բոլոր ճակատներում պատերազմի դադարեցմանը․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ բանակցությունները միտված են բացառապես բոլոր ճակատներում պատերազմի դադարեցմանը․ Իրանի ԱԳՆ

Իրանը հայտարարում է, որ Վաշինգտոնի հետ բանակցություններում իր միակ նպատակը բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումն է՝ միևնույն ժամանակ մերժելով միջուկային ծրագրի մանրամասների շուրջ որևէ քննարկում։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ ներկայիս դիվանագիտական ջանքերը միտված են բացառապես պատերազմի դադարեցմանը, այդ թվում՝ Լիբանանում, ինչպես նաև ԱՄՆ-ի ծովային շրջափակման խնդրի և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի կարգավորմանը, հաղորդում է Mehr գործակալությունը։

«Մենք դա արդեն երկու անգամ արել ենք, և մյուս կողմի չափազանցված պահանջները մեզ հասցրել են պատերազմի։ Մենք չենք կարող անտեսել այս փորձը։ Նախ՝ մենք պետք է վերջ տանք պատերազմին այնպիսի պայմաններով, որոնք համապատասխանում են մեր շահերին և մտահոգություններին։ Միայն դրանից հետո մենք կկարողանանք խոսել այլ հարցերի մասին», – ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում