Արաղչին չի մեկնի ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ ԱԽ նիստին
25/05/2026 13:43
Կարդացեք նաև
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին չի մասնակցի առաջիկա ՄԱԿ Անվտանգության խորհուրդի նիստին ԱՄՆ-ում։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ որոշման հիմնական պատճառը ԱՄՆ մուտքի վիզայի ձևակերպման հետ կապված խնդիրներն են։
Դիվանագետի խոսքով՝ նախարարի այցը Միացյալ Նահանգներ վերջնականապես չեղարկվել է։
«Հաշվի առնելով ներկայիս պայմանները՝ այցը չի կայանա, քանի որ մենք բախվել ենք ամերիկյան վիզայի հետ կապված խնդրի։ Կարծում եմ՝ նիստը տեղի կունենա վաղը և մյուս օրը, ուստի այցը չի կայանա», — նշել է Բաղային հատուկ ճեպազրույցի ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում