Իրանը ԱՄՆ-ին զգուշացրել է Բեյրութի վրա հնարավոր հարձակման հետևանքների մասին․ Al Jazeera

Իրանը ԱՄՆ-ին զգուշացրել է Բեյրութի վրա հնարավոր հարձակման հետևանքների մասին․ Al Jazeera

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Իրանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իսրայելի կողմից Բեյրութի կամ քաղաքի հարավային արվարձանների վրա ցանկացած հարձակում կարող է լուրջ հետևանքներ ունենալ և վտանգել ընթացող դիվանագիտական գործընթացը։

«Իրանական բարձրաստիճան աղբյուրը քիչ առաջ հայտնել է, որ Թեհրանը Վաշինգտոնին տեղեկացրել է՝ Բեյրութի կամ հարավային արվարձանների վրա Իսրայելի ցանկացած հարձակում լրջորեն կվտանգի պատերազմի դադարեցման ուղղությամբ ընթացող ջանքերը և կարող է հանգեցնել դիվանագիտական գործընթացի ամբողջական տապալման»,- հայտնել է հեռուստաալիքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում