Այսպիսին է եղել և է եկեղեցին` ամեն ինչ անելով հայրենիքի և ժողովրդի համար. Զաքարիա Սրբազան

Այսպիսին է եղել և է եկեղեցին` ամեն ինչ անելով հայրենիքի և ժողովրդի համար. Զաքարիա Սրբազան

Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը գրում է․ «Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է, երբ խոնարհվում ենք մեր քաջ նախնիների հիշատակի առջև, աղոթում նրանց համար, ուխտում շարունակել և ավարտին հասցնել նրանց նվիրական երազանքը՝ հայոց պետականության զորացումը։

Սրբազան Հայրը հիշեցրել է՝ այս պայքարին մասնակցել են նաև բազում հոգևորականներ` Գարեգին եպս. Հովսեփյանը, որ գլխավորում էր «մահապարտների» գունդը, Զավեն և Մեսրոպ սրբազանները, Թադեոս, Եզնիկ և Դանիել վարդապետները, բազում քահանաներ և ճեմարանականներ, ովքեր խաչը զենքի վերածեցին և իրենց օրինակով քաջալերեցին ու նոր ոգի ներշնչեցին բոլորին:

«Այսպիսին է եղել և է Հայոց եկեղեցին` ի գլուխ ունենալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ամեն ինչ անելով հայրենիքի և ժողովրդի համար: Թող մեր ազգի կյանքում հաղթանակներն անպակաս լինեն»,- նշել է Զաքարիա Սրբազանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում