«Միասնության թևերը» չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից. Արման Թաթոյան

«Միասնության թևերը» չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից. Արման Թաթոյան

«Միասնության թեւեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը գրում է․ «Մենք շատ պարզ տեսնում ենք ականջներ այսօր իմ մասին հրապարակված ստահոդ հոդվածում։ Դեպքերի զարգացումը ցույց կտա, թե ում ականջներն են։

Այնտեղ «Միասնության թեւերին» վերագրվում են աստղաբաշխական ծախսեր, ինչը կեղծիք է։

Հրապարակված թվերը հորինված են, բացարձակ չափազանցված: Մենք նշվածի կեսի կեսն էլ չենք ծախսել:

Գրասենյակների համար նշված գումարի 10% ենք ծախսել:

Սրանք փաստեր են, օբյեկտիվ փաստեր: Ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկությունները ընդհանրապես սուտ են:

Մեր բոլոր քայլերը համապատասխանում են օրենքին. դրանք երևում են հարկային ու բանկային հաշվետվություններով ու բոլոր մյուս վերաբերելի հիմքերով:

«Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել եւս` Ռուսաստանից։

Մենք հիմա փնտրում ենք իրավական ուղիներ՝ պատասխանատվության ենթարկելու համար դատի ենք տալու կասկածելի սկզբնաղբյուրին։ Հետո գնալու ենք բոլորի հետևից, ովքեր փորձում են ձեռքերը տաքացնել:

Իմ հեղինակության ու բարի համբավի հետ որևէ մեկին թույլ չեմ տալու խաղալ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում