Պարոն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչե՞լը․ Էդուարդ Շարմազանով
26/05/2026 18:15
Կարդացեք նաև
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն, ի պատասխան Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարության, գրել է. «Պարոն Ռուբիո, «ավելի անկախ ապագա»-ն ո՞րն է՝ թուրքական վիլայեթացո՞ւմը…»
«ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասում է՝ «վարչապետը, հայաստանյան ողջ թիմը ճանապարհ եք հարթում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա ՀՀ-ի համար, ու մենք ուրախ ենք մեր աջակցությունը հայտնելու այս խիզախությանը»:
Պարոն Ռուբիո, էդ ո՞րն է ավելի անկախ ապագան. Արցախն Ադրբեջանի մաս ճանաչե՞լը, Արցախում էթնիկ զտումը չքննադատե՞լը, ՀՀ Անկախության հռչակագիրը մերժե՞լը, ՀՀ 240 քառ.կմ տարածքի օկուպա՞ցիան, Արարատի խորհրդից հրաժարվե՞լը, Էրդողանի գիրքը կրծքին սեղմե՞լը, Գորիս -Կապան ճանապարհի 21 կմ ադրբեջանցիներին զիջե՞լը, թե՞ դեպի թուրքական վիլայեթացման գնալը …»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում