Այս տարիներին մասշտաբային որևէ զորավարժություն չիրականացրած իշխանությունն իրականացնում է մասշտաբային զորահանդես. Վիտալի Մանգասարյան

Այս տարիներին մասշտաբային որևէ զորավարժություն չիրականացրած իշխանությունն իրականացնում է մասշտաբային զորահանդես. Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը գրում է. «Ավելի քան 5 տարի որևէ մասշտաբային զորավարժություն չիրականացրած իշխանությունը այսօր իրականացնում է մասշտաբային զորահանդես։

Դա նույնն է, ինչ ոչ մի ընկերական խաղ չանցկացրած ֆուտբոլի հավաքականը հավակնի մեծ մրցաշարում բարձր արդյունքներ գրանցել՝ միայն այն պատճառով, որ ունի միջազգային ստանդարտներին համապատասխան գնդակ, մարզաշապիկ և բուտսեր։

Եվ այդ ամենին զուգահեռ, մարզչական շտաբի կարողությունները նույնպես չեն համապատասխանում մերօրյա իրականության ստանդարտներին, քանի որ նրանք առնվազն յոթ տարի մնացել են միևնույն դասարանում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում