Զախարովան մեղադրել է Փաշինյանի թիմին Արևմուտքի հակառուսական արշավին միանալու մեջ
28/05/2026 17:21
Կարդացեք նաև
Ռուսաստանն ընդգծում է Երևանի ցուցադրական թողտվությունը՝ Արևմուտքի կողմից հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակային արշավի նկատմամբ։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Մենք նշում ենք Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի թիմի ցուցադրական թողտվությունը Արևմուտքի կողմից հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակային արշավում։ Բառացիորեն ամեն օր», – նշել է դիվանագետը։
Այս համատեքստում նա հավելել է, որ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Երևանի հանգստացնող հայտարարությունները «հակասում են այն ամենին, ինչ մենք տեսնում և լսում ենք բուռն ընտրարշավի ընթացքում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում