Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին. Սերգեյ Շոյգու
28/05/2026 18:50
Կարդացեք նաև
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը օժանդակություն է ընտրարշավին:
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն:
«Ավելի լուրջ մանրամասների մեջ խորանալը դժվար է, որովհետև, նախ՝ այդ մանրամասները չկան, և երկրորդ՝ ռազմավարական գործընկերության պայմանագիրն ինքնին պետք է նախատեսի առանձին ուղղություններ, և դրանցից յուրաքանչյուրը պետք է բավականին խորը մշակված լինի։ Մենք դա դեռ չենք տեսել»,- ասել է Շոյգուն։
Շոյգուն ընդգծել է, որ Հայաստանում ռուսական բազայի դուրսբերման համար նախադրյալներ չկան։ «Ինչ վերաբերում է ռուսական բազային, այն ապրում է, աշխատում է, գործում է, և մենք առայժմ որևէ նախադրյալ և սպառնալիք չենք տեսնում, որ այդ բազան այնտեղ չլինի»,-մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում