ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել «ներդրումային հիմնադրամ» Իրանի համար․ NYT

ԱՄՆ-ն առաջարկում է ստեղծել «ներդրումային հիմնադրամ» Իրանի համար․ NYT

Իրանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն քննարկում է նոր նախաձեռնություն՝ Իրանի համար «ներդրումային հիմնադրամի» ստեղծում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ըստ հրապարակման՝ հիմնադրամի ծավալը կարող է կազմել մոտ 300 միլիարդ դոլար։ Սկզբնական փուլում Իրանը դա դիտարկել է որպես պատերազմի ընթացքում պատճառված վնասների փոխհատուցում, որը, իր գնահատմամբ, կարող է հասնել 300 միլիարդից մինչև 1 տրիլիոն դոլարի։

Ամերիկյան կողմը, սակայն, առաջարկում է փոխել ձևակերպումը և այն ներկայացնել որպես միջազգային «ներդրումային հիմնադրամ», որը կխթանի Իրանի տնտեսության զարգացումը՝ առանց «փոխհատուցում» բառի օգտագործման։

Ըստ NYT-ի՝ գաղափարի հեղինակներից են Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, որոնք առաջարկել են Թեհրանի անշարժ գույքի նախագծերը և ավելի լայն ներդրումային ծրագիրը օգտագործել որպես խթան՝ հնարավոր համաձայնության հասնելու համար։

Նշվում է, որ այս նախաձեռնությունը բանակցային գործընթացի ամենավերջին և անսպասելի տարրերից է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում