ՄԱԿ-ը ռուսական զորքերը ներառել է «սև ցուցակում»․ Associated Press
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի ամենամյա զեկույցում, որը փաստագրում է աշխարհում հակամարտությունների ընթացքում տեղի ունեցած սեռական բռնության դեպքերը, առաջին անգամ «սև ցուցակում» ընդգրկվել են ռուսական և իսրայելական զորքերը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
35 էջանոց զեկույցը, որը հինգշաբթի ուշ երեկոյան հրապարակել է Իսրայելի առաքելությունը ՄԱԿ-ում՝ ուրբաթ նախատեսված պաշտոնական հրապարակումից առաջ, ներառում է 77 պետական և ոչ պետական կառույցներ 12 երկրներից, որոնք կասկածվում են հակամարտությունների ընթացքում սեռական բռնությունների իրականացման կամ դրանց համար պատասխանատվություն կրելու մեջ։
Զեկույցում նշվում է, որ 2025 թվականին նման դեպքերի թիվը կտրուկ աճել է՝ համեմատած 2024 թվականի հետ։
Ռուսաստանի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունները առաջին անգամ ընդգրկվել են «սև ցուցակում»՝ Ուկրաինայի պատերազմի ընթացքում ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ սեռական բռնության համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում