Blue Origin-ի հրթիռի պայթյունը վտանգի տակ է դնում ԱՄՆ-ի լուսնային ծրագիրը․ Politico
Կարդացեք նաև
Blue Origin ընկերության հրթիռի պայթյունը կարող է լուրջ խոչընդոտներ ստեղծել ԱՄՆ-ի լուսնային ծրագրի իրականացման համար։ Այդ մասին գրում է Politico-ն՝ նշելով, որ NASA-ն կարող է մնալ միայն մեկ հիմնական կապալառուով՝ SpaceX-ով, այն դեպքում, երբ ծրագրի հաջող իրականացման համար նախատեսված էր երկու ընկերության մասնակցություն։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը զգալի հարված է հասցրել Blue Origin-ին։ Մեկնարկային հարթակի վերականգնումը կպահանջի մեծ ֆինանսական միջոցներ, իսկ որոշ փորձագետների գնահատմամբ՝ վթարի հետևանքները կարող են ընկերության զարգացումը հետաձգել մինչև մեկ տարով։ Politico-ի աղբյուրները վնասների նախնական գնահատականը բնութագրում են որպես անբարենպաստ։
Միևնույն ժամանակ, SpaceX-ը նույնպես շարունակում է բախվել տեխնիկական խնդիրների։ Ինչպես նշում է պարբերականը, ընկերությունը դեռ պետք է հաղթահարի մի շարք կարևոր փուլեր, նախքան կկարողանա միայնակ ապահովել ԱՄՆ-ի լուսնային ծրագրի իրականացումը։
Politico-ն ընդգծում է, որ Լուսնի յուրացման հարցում Չինաստանի հետ մրցակցության պայմաններում Blue Origin-ի խնդիրները կարող են լրացուցիչ բարդություններ ստեղծել Վաշինգտոնի համար և վտանգել նախատեսված նպատակների իրականացումը։
