Իրանը չի պատրաստվում Հորմուզի նեղուցը դարձնել բանակցությունների առարկա․ Էբրահիմ Ազիզի
Կարդացեք նաև
Իրանը մտադիր չէ Հորմուզի նեղուցի հարցն օգտագործել որպես բանակցությունների կամ սակարկության գործիք։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։
«Խոսքը չի վերաբերում նրան, որ մենք մտադիր ենք այս հարցն օգտագործել որպես բանակցությունների առարկա կամ հայտարարել, թե Հորմուզի նեղուցի կարգավորման ներկայում գործող մեխանիզմները կարող են փոփոխվել բանակցությունների ընթացքում կամ դրանց ավարտից հետո»,-ասել է նա։
Ազիզիի հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հորմուզի նեղուցը՝ որպես համաշխարհային էներգետիկ փոխադրումների կարևորագույն ուղիներից մեկը։ Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Թեհրանը ներկայում չի դիտարկում նեղուցի գործող կարգավորման մեխանիզմների փոփոխության հարցը բանակցային գործընթացների շրջանակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում