ԱՄՆ-ն խախտում է Լիբանանում հրադադարի ռեժիմը․ Մոհամմադ Ղալիբաֆ

ԱՄՆ-ն խախտում է Լիբանանում հրադադարի ռեժիմը․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պահպանում Լիբանանում հրադադարի ռեժիմը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումը և Իսրայելի շարունակվող հարվածները Լիբանանի տարածքին վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը չի կատարում հրադադարի պայմանները։

Ղալիբաֆը նշել է, որ Իսրայելը Լիբանանում իրականացնում է ռազմական հանցագործություններ, իսկ դրա պատասխանատվությունը, նրա կարծիքով, կրում են նաև Միացյալ Նահանգները։

«Յուրաքանչյուր ընտրություն ունի իր գինը, և հատուցումն անխուսափելի է։ Ամեն ինչ իր տեղը կընկնի»,-գրել է նա X սոցիալական հարթակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում