Հայաստանը փորձության կենթարկվի՝ ընտրություն կատարելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Սերգեյ Լավրով

Հայաստանը փորձության կենթարկվի՝ ընտրություն կատարելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը փորձության է ենթարկվում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև ընտրության առաջկանգնելիս։

«Հարևան Հայաստանը նույնպես ներկայումս փորձության է ենթարկվում ԵՄ-ի այս կլիշեով՝ «ընտրիր՝ կամ-կամ»։ ՆախագահՎլադիմիր Պուտինը մանրամասն խոսել է այս մասին մայիսի 9-ին մամուլի ասուլիսում. Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, պետք է կատարի իր ընտրությունը՝ արդյոք ցանկանում է մնալ ԵԱՏՄ-ում, թե միանալ ԵՄ-ին։ Մենք կհարգեն հայ ժողովրդի ցանկացած ընտրություն, բայց թող այդ ընտրությունը կատարվի»,-ասել է նա։

Լավրովի խոսքով, եթե Երևանն արդեն ընդունել է օրենք, որով պաշտոնապես սկսում է իր շարժումը դեպի ԵՄ, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները իրենք են հարցը հստակորեն դրել։

«Եթե նման օրենք գոյություն ունի, դա նշանակում է, որ դուք արդեն հարցը հստակորեն դրել եք, բայց այդ դեպքում եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին», – ընդգծել է նախարարը։

Մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց օրինագիծ՝ երկրի Եվրամիությանը անդամակցության գործընթացը սկսելու համար։ Մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին պետք է բխի ժողովրդի կամքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում