Արմեն Աշոտյանի պարագայում սա արդեն անձնական վենդետա է. Հայկ Մամիջանյան

Արմեն Աշոտյանի պարագայում սա արդեն անձնական վենդետա է. Հայկ Մամիջանյան

«Հայաստանում 50-ից ավել քաղբանտարկյալ կար դեռ ընտրական պրոցեսը սկսելուց առաջ, այս պահին արդեն կրկնապատկվել է այդ թիվը։ Արմեն Աշոտյանը երկար ժամանակ անցկացրել է անազատության մեջ, ինչպես նաև Դավիթ Համբարձումյանը, թեկնածուներից Սամվել Կարապետյանը և այսպես շարունակ»,-Քննչական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման դիմաց ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Նա նշել է, որ, հաշվի առնելով Արմեն Աշոտյանի ակտիվությունը և նախորդ օրն իր և Էդուարդ Շարմազանովի ուղիղ եթերը, ակնհայտ էր նման հերթական «ջղաձգումների դրսևորումները»։

«Բոլոր մարդկանց համար, ովքեր քննարկում են, թե Փաշինյանն ինչպես կկազմակերպի ընտրությունները, ասեմ, որ ընտրություններն արդեն կեղծվում են, եթե հիմնական բոլոր դերակատարներին փորձում են խոչընդոտել, ազատությունից զրկել, ինչի մասին է խոսքը։ Իսկ Արմեն Աշոտյանի պարագայում այն արդեն անձնական վենդետա է, ՀՀԿ փոխնախագահը գրեթե երկու տարի անցկացրել է անազատության մեջ, տնային կալանքով, սահմանափակումների տակ»,-հայտարարել է Մամիջանյանը։

Նրա խոսքով այդ ամենը չեր կարող կոտրել Արմեն Աշոտյնաին, նա շարունակեում էր իր ակտիվ գործունեությունը։

«Բոլոր այլախոհներին, ներառյալ Արման Սահակյանին, քաշքշում էին, ձերբակալում և այլն և բոլորի դրդապատճառը նույնն է՝ Փաշինյանի վախերը»,-ասել է Մամիջանյանը՝ շեշտելով, որ նման բոլոր գործերը դատարաններում փլվում են, իսկ մյուսների մեծ մասի նպատական է մինչ դատական փուլում քաղաքական գործիչներին անազատության մեջ պահելը՝ կալանքը որպես պատիժ կիրառելը։

Նա հիշեցրել է, որ Արմեն Աշոտյանի մասով կա ԵԺԿ-ի հատուկ բանաձևը, որտեղ քաղբանտարկյալների առկայության դատապարտման համատեքստում հատուկ նշվում է Արմեն Աշոտյանի անունը։ Իսկ այդ կուսակցությունը ԵՄ-ում կառավարող է։

«Իսկ Նիկոլ Փաշինյանը ձգտում է անդամակցել ԵԺԿ կուսակցությանը, որը Ճանաչում է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է»,- ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում