Օմանը նախազգուշացրել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից կարող են վճարներ գանձվել․ Bloomberg
26/06/2026 19:37
Կարդացեք նաև
Օմանը եվրոպացի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցում նախապատերազմյան նավարկության ռեժիմի վերականգնում չի ակնկալվում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Պարբերականի տվյալներով՝ ապագայում նեղուցով անցնող նավերից կարող են գանձվել վճարներ այնպիսի ծառայությունների համար, ինչպիսիք են նավարկության ուղեկցումը և շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման վերահսկողությունը։
Օմանի իշխանությունները նշել են, որ հնարավոր նոր միջոցառումները լիովին կհամապատասխանեն միջազգային ծովային իրավունքի նորմերին։
Միաժամանակ, առայժմ պարզ չէ, թե արդյոք նման ծառայությունների դիմաց սահմանվող վճարները պարտադիր կլինեն Հորմուզի նեղուցով անցնող բոլոր նավերի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում