ԱՄՆ–ն հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը
Կարդացեք նաև
Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հունիսի 5-ին հերքել է իրանական կողմի տարածած այն հաղորդագրությունը, որ ամերիկյան ռազմանավերը ստիպված են եղել լքել Օմանի ծոցը՝ Իրանի ուժերի հարձակման սպառնալիքի պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է CENTCOM-ը։
Ամերիկյան հրամանատարությունը կեղծ է որակել Իրանից հնչած այն պնդումը, որ իրանցիները նախազգուշական կրակ են բացել Օմանի ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի վրա՝ ստիպելով նահանջել դեպի Հնդկական օվկիանոս։
«Իրանական ուժերը չեն հարձակվել և կրակ չեն բացել ԱՄՆ ռազմանավերի վրա։ Դա կհամարվեր հրադադարի կոպիտ խախտում։ ԱՄՆ զինված ուժերը շարունակում են ազատորեն գործել տարածաշրջանային ջրերում՝ լիովին ապահովելով Իրանի դեմ շարունակվող շրջափակումը»,- նշված է CENTCOM-ի հաղորդագրությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում