Թրամփի կողմից Իրանի համար սահմանված վերջնաժամկետը մոտենում է ավարտին․ Al Arabiya

Թրամփի կողմից Իրանի համար սահմանված վերջնաժամկետը մոտենում է ավարտին․ Al Arabiya

Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հետ բանակցությունների համար սահմանված 60-օրյա ժամկետը մոտենում է ավարտին։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Հաղորդման համաձայն՝ ԱՄՆ նախագահը միջնորդներին տեղեկացրել է, որ բանակցային գործընթացը չի երկարաձգվի 60 օրից ավելի, և Թեհրանը պետք է հնարավորինս արագ ներկայացնի իր պատասխանը։

Աղբյուրի տվյալներով՝ առաջընթաց է գրանցվել Իրանի սառեցված ակտիվների ապաշրջափակման հարցում։ Սակայն կողմերի միջև դեռևս պահպանվում են տարաձայնություններ այն հարցում, թե ինչ չափի միջոցներ պետք է ազատ արձակվեն և ինչ ժամկետներում։

Վերլուծաբանների կարծիքով՝ առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցային գործընթացի հետագա զարգացման տեսանկյունից, հատկապես տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում