Մեծաթիվ քրեական գործերը և թեկնածուների ձերբակալությունները, այդ թվում՝ լռության օրը, հարցեր են առաջացնում․ ԱՊՀ դիտորդ
08/06/2026 13:41
Կարդացեք նաև
Հարցեր է առաջացնում այն, որ մեծաթիվ քրեական գործեր ու ձերբակալություններ եղան, այդ թվում՝ ընտրության գործընթացներին մասնակցողների։ Այս մասին ընտրությունների ընթացքի վերաբերյալ ԱՊՀ դիտորդների ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Արտյոմ Տուրովը։
«Նրանք գտնում են, որ դա ճնշում է՝ վարչական, քաղաքական։ Ընդ որում, պետք է ընդգծել, որ այդ գործընթացները նաև տեղի են ունեցել լռության օրը՝ շաբաթ, ինչը ևս հարցեր է առաջացնում»,- ասաց Տուրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում