Կոպտության և ձերբակալությունների ռեկորդներ. Զատուլինը կասկածի տակ է դնում ՀՀ ընտրությունների օրինականությունը

Կոպտության և ձերբակալությունների ռեկորդներ. Զատուլինը կասկածի տակ է դնում ՀՀ ընտրությունների օրինականությունը

«Հայաստանում ընտրություններն արդեն գերազանցել են բոլոր ռեկորդները բռնության, վարչական ռեսուրսների օգտագործման և ձերբակալությունների առումով… Ես լրջորեն կասկածում եմ, որ այս ընտրությունները կարող են նույնիսկ օրինական համարվել», – հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Հայաստանում երեկ անցկացված խորհրդարանականա ընտրությոններն ու ՔՊ-ի հաղթանակը 49.81% քվեներով։

RTVI-ին տված հարցազրույցում Զատուլինն ասել է, որ Փաշինյանի շարունակական իշխանությունը կհանգեցնի Մոսկվայի հետ ռազմական և քաղաքական կապերի վերջնական խզմանը։ Այս գործողությունների հիմնական հետևանքը կլինի Հայաստանում Ռուսաստանի պաշտպանական դիրքորոշման վերանայումը։

«Եթե Փաշինյանը պահպանի վերահսկողությունը, շարունակվի նրա նախկին կուրսը, որը կապված էր Ռուսաստանից հեռանալու և նրա նկատմամբ ռազմական և քաղաքական պարտավորություններից հրաժարվելու հետ, վաղ թե ուշ Շիրակում ռուսական ռազմաբազայի հարցը կբարձրանա», – ասել է խորհրդարանականը։

Տնտեսական ոլորտում Երևանը կշարունակի իր երկակի չափանիշների քաղաքականությունը, ասում է պատգամավորը։

Զատուլինը կարծում է, որ կառավարության հետագա ճնշումը Հայաստանի ներսում ընդդիմության վրա միայն կուժեղանա, չնայած այն հանգամանքին, որ «Հայաստանի մեծամասնությունը համաձայն չէ այս կուրսի հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում