ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել. Արման Աբովյան
Կարդացեք նաև
Այս մասին ԲՀԿ ներկայացուցիչների հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը:
«Ունենք տվյալներ, և արդեն 4 ընտրատարածքից 120 ձայն վերադարձել է մեզ: Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում ոչ թե տեխնիկական բնույթ են կրում, այլ քաղաքական՝ հաշվի առնելով այն գործընթացները, որոնք կարող են ծավալվել ԱԺ-ում, եթե լինի 3 ընդդիմադիր ուժ: Մենք այս պարագայում չունենք փաստագրական տվյալներ, բայց գործընթացների տրամաբանությունը հուշում է, որ հնարավոր է նաև այդպիսի վարկած: Մենք հիմա ԿԸՀ-ի հետ գտնվում ենք աշխատանքային պրոցեսի մեջ:
Այս պահին առայժմ ԿԸՀ-ին ոչինչ չեմ ասի ու չեմ պնդի, բայց փաստը մնում է փաստ, որ այո՛, ԲՀԿ-ին բավականին մեծ ծավալի ձայներ, չգիտես ինչու, կա՛մ չի եկել, կա՛մ չեն հաշվարկել: Մենք գտնվում ենք ուսումնասիրության փուլում՝ հաշվի առնելով հարցի կարևորությունն ու սրությունը, առայժմ զերծ կմնամ, բայց ունեմ իմ ենթադրությունները»,- ասաց Աբովյանը;
Հետևեք մեզ նաև Telegram-ում