Առաջիկայում կխոսենք մանդատներ վերցնել-չվերցնելու մասին, ընդդիմությունը պիտի միասնական լինի. Էլինար Վարդանյան

Առաջիկայում կխոսենք մանդատներ վերցնել-չվերցնելու մասին, ընդդիմությունը պիտի միասնական լինի. Էլինար Վարդանյան

Ավելի աբսուրդ բան, քան ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում, երբ դեռ նույնիսկ 25%-ը չի ամփոփվել և երկրի ղեկավարը իր վրա վերցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը և որոշում է, թե իրենք ինչ ձայներով են արդեն հաղթել, ինչպիսի փառահեղ հաղթանակ են տարել՝ հնարավոր չէ պատկերացնել։ Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում հայտարարել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Էլինար Վարդանյանը։

«Դրանից հետո՝ հանկարծ, առավոտյան հայտնաբերում են, որ իրենք Ազգային ժողովում այլևս չեն ունենալու կարևոր որոշումներ կայացնելու համար բավարար ձայներ, դրանից հետո տեղի է ունենում Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների, այսպես ասած, կորուստը։ Իհարկե, Փաշինյանի գիշերվա ասուլիսը կարելի է կապել մեր ջայների կորստի հետ ու համարել ուղիղ ցուցում ԿԸՀ-ին։

Ես կարծում եմ մենք առաջիկայում կանդրադառնանք ինչպես արդյունքների վերաբերյալ մեր դիրքորոշումը, այնպես էլ մանդատներ վերցնել -չվերցնելու վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնել, հատկապես որ ես կարծում եմ այստեղ պետք է լինի ընդդիմադիր ուժերի միասնական մոտեցում։ Այս պահին մեր համար գերակա խնդիր է հանդիսանում տեր կանգնել մեր հայրենակիցներից յուրաքանչյուրի ձայնին։

Տեսեք, սա ինքնանպատակ չէ, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր հազարավոր, հարյուր հազարավոր հայրենակիցներ գնացել են ընտրությունների, լսելով մեր կոչը, լսելով մեր հորդորը, տեր կանգնել մեր երկրին և իրենց ձայնով որոշել երկրի ապագան, հետևաբար այս պարագայում նրանցից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարևոր է։ Այս փուլում մենք լուծելու ենք այս խնդիրը, հետագայում կանդրադառնանք նաև ձեր կողմից բարձրացված հարցերին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում