Անկլավները Հայաստանում. Տիգրանաշեն դարձած Քյարքին․ «Հետք»

Անկլավները Հայաստանում. Տիգրանաշեն դարձած Քյարքին․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Խորհրդային տարիներին Հայաստանի տարածքում ադրբեջանական 3 անկլավ էր ձեւավորվել:

Դրանցից մեկը՝ Քյարքին, որն այսօր հայտնի է նաեւ Տիգրանաշեն անունով, շրջափակված էր Արարատի (նախկինում՝ Վեդու) շրջանով: Երկրորդ անկլավը, որում 2 գյուղ կար՝ Բարխուդարլուն եւ Սոֆուլուն, Իջեւանի շրջանի մեջ էր, իսկ երրորդը՝ Վերին Ոսկեպարը (ադրբեջաներեն աղավաղված անունը՝ Յուխարը Ասկիպարա), Իջեւանի ու Նոյեմբերյանի շրջանների միջեւ էր: Այսինքն՝ Խորհրդային Հայաստանի տարածքում կար ադրբեջանական 3 անկլավ, որոնք ներառում էին 4 գյուղ:

Անվանումը

Քյարքի անունը, ըստ ադրբեջանական աղբյուրների, ծագել է թյուրքական քյարքի ցեղի անունից, որն իբր վաղ միջնադարում ղփչաղների կազմում ներգաղթել է ներկայիս Ադրբեջանի տարածք: Ըստ ադրբեջանցիների՝ 19-րդ դարի փաստաթղթերում հիշատակվում է քյարքիբաշների տոհմը, որը մտել է ղազախլի ցեղի մեջ: Նշվում է նաեւ, թե իբր թուրքմենների շրջանում, ինչպես նաեւ ներկայիս Թուրքիայի եւ Ուզբեկստանի տարածքներում եւս արձանագրվել է քյարքիների գոյությունը: Որպես օրինակ բերվում է Քերքի անունով քաղաքի առկայությունը Թուրքմենստանում, սակայն թուրքմենական աղբյուրները նշում են, որ այս անունը պարսկական ծագում ունի եւ նշանակում է լեռնային ամրոց: Որոշ ադրբեջանցի հետազոտողներ էլ ենթադրյալ կապ են տեսել «քյարքի» բառի ու Իրաքի Քիրքուք քաղաքի անվան միջեւ:

Իսկ ահա ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակը 2021-ին հայտարարել է, որ Քյարքին հայկական Քարքե անվան աղավաղված ձեւն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում