ԱՄՆ-ն կշարունակի Իրանի վրա հարվածները հունիսի 12-ի գիշերը․ Դոնալդ Թրամփ
11/06/2026 16:40
Կարդացեք նաև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Իրանի վրա հարվածները հունիսի 12-ի գիշերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն մտադիր է վերահսկողություն հաստատել Իրանի Խարկ կղզու և նավթային ենթակառուցվածքների օբյեկտների նկատմամբ։
«Ոչ շատ հեռու ապագայում ինչ-որ պահի մենք կգրավենք Խարգ կղզին և նավթային ենթակառուցվածքների այլ կետեր՝ ստանձնելով նրանց նավթի և գազի շուկաների ամբողջական վերահսկողությունը, ինչպես արել ենք Վենեսուելայի դեպքում, ինչը հրաշալի է աշխատում և՛ Վենեսուելայի, և՛ ԱՄՆ-ի համար»,- գրել է Թրամփը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում