Հայաստան, Եվրասիական միություն, Լեռնային Ղարաբաղի հարց. լատվիական Спектр-ի անդրադարձը

Լատվիական Спектр հանդեսը ծավալուն անդրադարձ է կատարել  Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցությանը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ դեռևս մեկ տարի առաջ Հայաստանը բոլոր շանսերն ուներ գնալու Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ուղով, որպեսզի մոտենա Արևմուտքին, սակայն 2014թ-ի նոյեմբերին, այդ երկրի Սահմանարդական դատարանը հաստատեց այն պարտավորությունները, որոնք ամրագրված են Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի մեջ: Այդ կերպ ևս մեկ արգելք հաղթահարվեց Հայաստանի` այլ ուղղությամբ գնալու ճանապարհին,   դա էլ այն դեպքում, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայանգիրը չի վավերացվել: Այնպես որ հաջորդ տարվա հունվարի մեկից Հայաստանն, ամենայն հավանականությամբ, կդառնա ԵՏՄ-ի և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ Մաքսային միության անդամ:

ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի հետ համաձայանգիրը կնքվել է Մինսկում հոկտեմբերի տասին: Մեկնաբանելով ձեռք բերված համաձայանգրերը` նախագահ Սերժ Սարգսյանն ընգծեց, որ Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցությունը չի հակակշռում ԵՄ-ի հետ հարաբերություններին:

Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան Բրյուսելի և Երևանի միջև հետագա հարաբերությունների ձևաչափը վերագրեց երկրի իշխանություններին, այն դեպքում, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հղում տալով եվրոպական դիվանագիտական շրջանակներին, հնարավորությունը բաց չթողեցին գրելու այն խոր հիասթափության մասին, որը ԵՄ-ում առաջ էր եկել Հայաստանի վերջնական որոշումից հետո:

Հետաքրքրական է, որ Մինկի համաժողովից առաջ և հետո  Լեռնային Ղարաբաղի հետ կապված նկատվել է շահգրգիռ կողմերի ակտիվությունը , իսկ հենց վերջին տարիներին Երևանի և Բաքվի բոլոր արտաքին քաղաքական քայլերը դիտարկվել են հենց այդ պրիզմայով:

Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են Սոչիում, այնուհետև բանակցությունները շարունակվեցին ԱՄՆ-ի պետքարտուղարի մասնակցությամբ: Սակայն դրանից հետո Ղարաբաղում հայկական ուղղաթիռ է խփվել և բանակցային գործընթացը կրկին փակուղի մտավ: այս իրավիճակում Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը միանալ ԵՏՄ-ին բավականին դուրեկան է, քանի ղարաբաղյան հարցը վերջին տեղը չի զբաղեցնում Երևանի ԵՏՄ-ին ինտգերվելու օրակարգում:

ԵՄ vs ԵՏՄ

Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու համար հարկ է, որ համապատասխան որոշում կայացնի նաև Հանրապետության խորհրդարանը, որը ստիպված է տասնյակ օրենքներում փոփոխություններ մտցնել, սակայն, ինչպես ասում են, ցանկություն լինի:

Հայաստանի ՍԴ-ն հիշեցրել է, որ անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը իր սեփական ձայնը կուենա միության ներսում ընդունվող որոշումների կայացման գործընթացում:
Բացի այդ եթե միության անդամ դառնալու համար անհրաժեշտ է Մոսկվայի, Աստանայի և Մինսկի որոշումը, ապա Երևանը կարող է միակողմանի որոշում ընդունել և դուրս գալ:

Սակայն այդ քարոզչությունը չի հանգստացնում Մոսկվայի հետ դաշնակցության հակառակորդներին, ովքեր համոզված են, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ոտնահարում է երկրի սահմանադրությունը և կարող է հանգեցնել հանրապետական ինքնիշխանության կորստի:

Ինչպես կարծում է Միջազգային անվտանգության հարցերով ինստիտուտ հասարակական կազմակերպության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը ամրագրում է երկրի օրենսդիր իշխանության բռնատիրումը: Խոսքն ամենից առաջ գնում է հարկային պարտավորությունների մասին, որն ընդունվելու է ԵՏՄ-ի մակարդակով:

«Դա նշանակում է, որ Ազգային ժողովը, որը սահամանում էր հարկային մաքսատուրքեր, պետք է միայն վավերացնի այն: Ազգային ժողովը չի քննարկի, որոշի այն գիտակցական բանավեճերի միջոցով, այլ ստիպված է լինելու վավերացնել վերպետական կառույցի որոշումը:Եվ դա իսակապես խորհրդարանի իրավասության կրճատում է, ես դա անվանում եմ իշխանության բռնազավթում, քանի որ իշխանության մեկ ճյուղից իրավասությունների խլումն ուղղակի կամ անուղղակի միջոցներով նույնպես հանդիսանում է զավթում»:

Սակայն եվրասիական ինտեգրացիայի դեմ արտահայտվողները, որոնք Սահմանադրական դատարանի որոշումն ընդունեցին «Կեցցե~, Խորհրդային միությունը» վանկարկումներով քիչ են: Համաձայն Gallup International-ի տվյալների, հանրապետության բնակչության ավելի քանի 57 տոկոսը ողջունում է կառավարության որոշումը, իսկ 27 տոոկոսը դեմ է արտահայտվում: Քանի որ այս հարցի վերաբերյալ համազգային հանրաքվե նախատեսված չէ, առավել կարևոր ցուցիչ է համարվում խորհրդարանական ֆրակցիաների վերջնական որոշումը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հարցման տվյալներով,  իշխող Հանրապետական կուսակցության ֆրակցիան, Դաշնակցությունը և Հայ ազգային կոնգրեսը ամբողջությամբ կողմ են ԵՏՄ-ին անդամակցությանը: ԵՄ-ի հետ ինտեգրմանը կողմնակից են Ժառանգություն և Օրինաց երկրի կուսակցությունը:

36 մանդատ ունեցող Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել, սակայն մեծամասնությունն ակնհայտ կերպով պաշտպանում են եվրասիական վեկտորը: Նախագահ Սերժ Սարգսյանը կանխատեսում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթղթերի փաթեթը խորհրդարանում կքննարկվի դեկտեմբերի սկզբին:

Ղարաբաղը

Չճանաչված ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի փոփոխոթւյան հարցը Հայաստանի ՄՄ-ին միանալուց հետո ընդհանրապես չի քննարկվում: Դեռևս այս տարվա մայիս ամսին Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբարևը հասկացնել է տվել, որ միությունում Հայաստանին սպասում են ներկա սահմաններով` առանց Լեռնային Ղարաբաղի:

Այդ տեսակետը գերիշխող դիրք ունի ԵՏՄ-ի ղեկավարության շրջանակներում, քանի որ մտնելով միասանական մաքսային տարածությունը, Երևանը ստիպված կլինի մաքսային կետեր անցկացնել չճանաչված հանրապետության հետ սահմանին, քանի որ սահմանի բացակայություն կնշանակի Ղարաբաղի ավտոմատ կերպով միացում Հայաստանին:

Չճանաչված հանրապետությունում ենթադրում են, որ Երևանի և Ստեփանակերտի հետ հարաբերություններում կպահպանվի ստատուս քվոն:
«Համաձայնության հասնել դա պետք է հասկանալ այնպես, որ ամեն ինչ կմնա այնպես, ինչպես նախկինում, նոր հատուկ իրավիճակ չի ստեղծվի և մենք նույն հարաբերությունները կունենանք Հայաստանի Հանրապետության հետ»,- հավաստում է չճանաչված հանրապետության խորհրդարանի խոսանկ Աշոտ Ղուլյանը:

Բաքվում ենթադրում են, որ Հայաստանը ծուղակն է ընկել` մեծացնելով Ադրբեջանի շանսերը Ղարաբաղում վերահսկողություն հաստատելու և բարդացնելու Ղարաբաղի բնակիչների կյանքը:
Սակայն Մոսկվան Ղարաբաղի հետ սահմանին մաքսային դժվարությունները վերացարկում է, ուստի կիրականանա չճանաչված հանրապետության խորհրդանարի ղեկավարի կանխատեսումը, և Բաքուն ստիպված կլինի հարմարվել:Ծայրահեղ դեպքում, Ադրբեջանը դեռ ինքը չի որոշել, մտնել ԵՏՄ-ի մեջ ,թե՞ ոչ:

Ղարաբաղի պահով, եվրասիական ինտեգրացիայի քննադատները ակտուալացնում են նաև ՄՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանի պաշտպանունակությունը, քանի որ երկիրը դե յուրե Ադրբեջանի հետ պատերազմի մեջ է գտնվում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունից Դանիել Իոնիսյանի խոսքերով, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը, անկախ գին-որակ հարաբերակցությունից, ստիպված կլինի ամբողջ զենքը Ռուսաստանից գնել, քանի որ մաքսային տուրքերը, որոնք նախատեսված են միության մեջ չմտնող անդամներից գնելու դեպքում կազմում են 18-19 տոկոս: Արդյունքում, Ռուսաստանը կարող է օգտվել իր մոնոպոլ դիրքից և զենքը վաճառել ավելի բարձր գնով: Սակայն այդ տեսակետն այնքան էլ համոզիչ չի թվում, քանի որ առանց այն էլ Հայաստանը զինատեսակների մեծամասնությունը գնում է Ռուսաստանից:

Ի հեճուկս, ինչպես նշում է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի ղեկավար Մասիս Մաիլյանը, ԵՏՄ-ին անդամակցությունը պետք է նպաստաի Հայաստանի պաշպանունակության բարձրացմանը:

«Հայ-ռուսական հարաբերությունների նոր մակարդակը պետք է ապահովի Հայաստանի և ԼՂՀ-ի պաշտպանունակության այնպիսի աճ, որը կստիպի մեր հակառակորդներին հրաժարվել քաղաքական հարցի ուժայի լուծումից»,- հավաստում է նա:

Հաշվելով ԵՏՄ-ին անդամակցության օգուտները` Հայրենական արդյունաբերողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, կանխատեսում է, որ 2015թ-ին հանարպետությունում բյուջեի աճը նախատեսված է 4,1 տոկոսից ավել:

Ճիշտ է, «Հայկական ժամանակ» թերթը հիշեցնում է Ռուսաստանում տնտեսական գալիք ճգնաժամի մասին` համամետական անցկացնելով 2008թ-ի հետ:
Այն ժամանակ, ինչպես տեղեկացնում է հրատարակչությունը, ռուբլու դեվալվացիան կազմել էր 37 տոկոս, որը երեք ամիս անց ամբողջությամբ ազդել էր Ռուսաստանից Հայաստան եկող միջոցների վրա:

Արդյունքում երկրի տնտեսությունը 14,5 տոկոսով անկում էր ապրել:Համապատասխանաբար, թերթի գնահատականով, սեպտեմեբրից նկատվող ռուբլու դեվալվացիան Հայաստանում ողջ ուժով կզգացվի այս տարի դեկտեմբերին և հետևանքները ոչ պակաս տխուր կլինեն, այն դեպքում, որ երկու պետությունները կմտնեն միասնական մաքսային տարածության մեջ:

Եվ փաստ չէ, որ հանրապետության կորուստները կկոմպենսացվեն մաքսային մուտքերից եկող բազմամիլիոնանոց օգուտներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում